Ե՞րբ կարող է աճուրդն անվավեր ճանաչվել

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝

1. Լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն դատական կարգով:

2. Սույն օրենքի 3-րդ (Սակարկությունների մասնակիցները), 4-րդ (Սակարկությունների միջոցով պայմանագրեր կնքելու պայմանները), 5-րդ (Աճուրդի կազմակերպման ընդհանուր ընթացակարգային պայմանները), 8-րդ (Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը), 9-րդ (Աճուրդի մասին հրապարակային ծանուցման փոփոխությունները և լրացումները) և 14-րդ (Աճուրդի ընթացքը) հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը, շահագրգիռ անձի պահանջով, դատարանը կարող է ճանաչել անվավեր:

3. Լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է դրանում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության:

4. Աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում նոր աճուրդը կազմակերպվում և անցկացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

5. Լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում նոր աճուրդի պայմանները կարող են փոփոխվել, եթե աճուրդի անվավերությունը կապված է եղել նախնական որևէ պայմանի հետ, ինչպես նաև եթե տեղի է ունեցել լոտի վիճակի փոփոխություն, այդ թվում` կապված դրա վերաբերյալ իրավունքների և պարտականությունների փոփոխման հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել