Երիտասարդի գործողությունները հնարավոր եղավ դադարեցնել միայն դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների միջոցով

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Արտակ Վ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Արտակ Վ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 13.03.2013թ.` ժամը 23:00 սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մտել է Բաղրամյան գյուղի կենտրոնական ճանապարհին գտնվող Ա/Ձ Հայկանուշ Ա.-ին պատկանող խանութ սրահը, որտեղից գարեջուր է գնել և սկսել խանութում խմել:

Այդ ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, այն է` ցույց տալով իր արհամարհական վերաբերմունքը վաճառողուհի Հայկանուշ Ա.-ի նկատմամբ, անտեսելով վերջինիս բազմաթիվ հորդորները` իրեն կարգի հրավիրելու և զգուշացումները` խանութի սրահում գարեջուր չխմելու վերաբերյալ, սկսել է գարեջուր խմել և անթաքույց արհամարհական վերաբերմումք դրսևորել բարոյական նորմերի նկատմամբ, ակնհայտորեն խախտելով վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը` վիրավորական արտահայտություններ է ուղղել Հայկանուշ Ա.-ի և նրան միացած վերջինիս մոր` Սիրարփի Ա.-ի հասցեին, արհամարհելով խանութից դուրս գալու վերջիններիս օրինական պահանջը, շարունակել է մնալ խանութում, բարձրաձայն ասել է, որ ինչ ուզի, որտեղ ուզի այն էլ անելու է, իսկ երբ Սիրափի Ո.-ի ազգական` Ոսկան Ա.-ը և Հայկանուշ Ա.-ը հրելով դուրս են հանել նրան խանութից, փողոցում շարունակելով իր խուլիգանական գործողությունները, որը զուգորդվել են Ոսկանի և Հայկանուշի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով` հավաքված բազմության ներկայությամբ շուրջ 15-20 րոպե տևողությամբ անհիմն վիճաբանության մեջ է մտել նրանց հետ, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել նրանց հասցեին և սպառնացել է վնասել, սպանել նրանց և բազմիցս փորձել է բոլորի ներկայությամբ նրանց հարվածել: Արտակ Ո.-ի խուլիգանական գործողությունները հնարավոր է եղել դադարեցնել միայն դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների միջոցով, որոնք նրան բերման է ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին:

Որպես խափանման միջոց գործով մեղադրյալ Արտակ Վ.-ի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել