BBC-ն Շուշիի մասին ռեպորտաժ է պատրաստել

BBC-ն Շուշիի մասին ռեպորտաժ է պատրաստել, որում ասված է, որ 2020 թվականի նոյեմբերին Շուշիի գրավումից հետո ավարտվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը:

«Զինվորականների համար սա ամենակարևոր բարձունքն է: Քաղաքական գործիչների համար այն պատմական կենտրոն է: Իսկ հակամարտության երկու կողմերում գտնվող սովորական մարդկանց համար՝ տուն, որը ավերվել է պատերազմի պատճառով:

1992 թվականից Շուշին գտնվում է հայկական կողմում: 2020 թվականի նոյեմբերի 8 -ից քաղաքը գրավվեց Ադրբեջանի կողմից:

Այն գլխիվայր շուռ տվեց հազարավոր կյանքեր: BBC- ի լրագրողները պատերազմի ժամանակ Շուշիում էին: Այժմ նրանք կրկին վերադարձել են ՝ պարզելու, թե ինչպես են փորձում ապրել քաղաքն ու նրա մարդիկ»,- ասված է հոդվածում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել