Պերմի պետական համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորված 20 մարդկանցից 9 -ի վիճակը ծանր է: Այս մասին RT-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
«Հոսպիտալացված 20 մարդուց 9-ը ծանր վիճակում են, այժմ նրանք բժշկական օգնություն են ստանում», – ասել է առողջապահության նախարարության ղեկավարը:
Ինչպես հայտնել է Քննչական կոմիտեն, ուսանողը կրակ է բացել Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանում, զոհվել է ութ մարդ, 28-ը ՝ տուժել: Կասկածյալը ձերբակալման ժամանակ դիմադրություն է ցույց տվել իրավապահներին և վիրավորվել։ Պերմում սեպտեմբերի 21-ը սգո օր է հայտարարվել։