8 մարդ է սպանվել Պերմի համալսարանի տարածքում․ կրակոցներն արձակած անձը սպանվել է

Պերմի համալսարանի տարածքում բացված կրակի զոհ է դարձել 8 անձ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»-ին փոխանցում են Քննչական կոմիտեից։

Նախնական տվյալներով` 18-ամյա Թիմուր Բեքմանսուրովը կրակ է բացել Պերմի պետական ​​համալսարանի տարածքում։

Ոստիկանությունը հայտնում է, որ կան ինչպես զոհեր, այնպես էլ վիրավորներ։ Առողջապահության նախարարությունը հայտնում է 19 վիրավորի մասին։

Համալսարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ կրակ բացած անձը մահացել է։ Նշվում է, որ Բեքմանսուրովը նշված համալսարանի ուսանողներից է։

Հարձակման պահին ուսանողների և դասախոսների մի մասը լսարաններում են փակվել, ոմանք փորձել են դուրս գալ շենքից՝ ցատկելով պատուհաններից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել