Ալեքսեյ Նավալնին չի կարողանա մասնակցել Պետդումայի ընտրություններին

Դաշնային քրեակատարողական ծառայության տնօրենի տեղակալ Վալերի Բոյարինևը հայտարարել է, որ ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին չի կարող քվեարկել Պետդումայի ընտրություններում՝ ուժի մեջ մտած պատժի պատճառով: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Նրա խոսքով ՝ Ռուսաստանի օրենսդրության համաձայն, դատապարտյալները չեն կարող մասնակցել ընտրություններին՝ պատժի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

«Մեր երկրում քվեարկում են միայն այն անձինք, ովքեր պահվում են նախնական կալանքի կենտրոններում»,-ասել է նա Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել