ԱՄՆ-ը մտադիր է 500 միլիոն դեղաչափ պատվաստանյութ գնել Pfizer-ից` կարիքավոր երկրների համար

Վաշինգտոնը բանակցություններ է վարում ամերիկյան Pfizer ընկերության հետ` 500 միլիոն դեղաչափ կորոնավիրուսային պատվաստանյութ գնելու համար` կարիքավոր երկրներ փոխանցելու նպատակով:

Այդ մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Bloomberg- ը:

Ըստ լրատվամիջոցի աղբյուրի՝ Ջո Բայդենի վարչակազմի և գերմանական գործընկեր BioNTech- ի հետ համատեղ պատվաստանյութ արտադրող դեղագործական ընկերության միջև գործարքը կարող է կնքվել առաջիկա օրերին: Այն կհայտարարվի սեպտեմբերի 22-ին նախատեսված COVID-19 գագաթնաժողովին ընդառաջ։

Բայդենի նախաձեռնությամբ հրավիրված հանդիպումը կանցկացվի վիրտուալ ձևաչափով ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) շրջանակում:

Ակնկալվում է, որ 500 միլիոն դեղաչափ պատվաստանյութ կբաժանվի կարիքավոր երկրներին միջազգային COVAX մեխանիզմով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել