Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը սեպտեմբերի 14-ին նոր որոշում է ստորագրել, որում ասվում է.
«1. Բերդի տարածաշրջանի հրետակոծության հետևանքների վերականգնողական աշխատանքների հետ կապված հարցերն ուսումնասիրելու նպատակով ստեղծել աշխատանքային խում՝ հետևյալ կազմով.
Խմբի ղեկավար՝
Միսակ Մելքումյան-Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարող
Անդամներ՝
Աշոտ Ծորմուտյան- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարչական վերահսկողության վարչության վարչական վերահսկողության իրականացման բաժնի գլխավոր մասնագետ
Արկադի Բոյաջյան-ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության գիտատեխնիկական նորմավորման վարչության գիտատեխնիկական քաղաքականության բաժնի պետ
Ռուբեն Պետրոսյան-Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի ավագ մասնագետ
Արմեն Ճաղարյան-Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ավագ մասնագետ
2. Հանձնարարել աշխատանքային խմբին՝
Սեպտեմբերի 15-ից 17-ը ուսումնասիրել Բերդի տարածաշրջանի հրետակոծության հետևանքների վերականգնողական աշխատանքների հետ կապված հարցերը, բողոքները, զեկուցել ինձ և սահմանված ժամկետում տեղեկատվություն ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն»: