Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը: Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Ազգային ժողովից։
Նշենք, որ այժմ նա զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնը։
Մարիամ Գալստյանի կենսագրությունը՝ այստեղ։