Սոչիում փոթորկի նախազգուշացում է տրվել՝ ծովում պտտահողմերի առաջացման վտանգի պատճառով

Սոչիում փոթորկի նախազգուշացում է տրվել՝ ծովում պտտահողմերի առաջացման վտանգի պատճառով:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով առողջարանային քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությանը, փոթորկի նախազգուշացումը տրվել է մինչև սեպտեմբերի 3-ը:

«Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ օգոտսոսի 31-ին, ինչպես նաև սեպտեմբերի 1-2-ն ընկած ժամանակահատվածում և սեպտեմբերի 3-ի գիշերն ու առավոտյան ծովում պտտահողմերի ձևավորման վտագն կա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վտանգով պայմանավորված քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ է տրվել զերծ մնալ ջրին մոտենալուց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել