Մոտ 85 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան սպառազինությունը թալիբների ձեռքում է. Դոնալդ Թրամփ Կրտսեր

Աֆղանստանում «Թալիբան» շարժման ձեռքին են հայտնվել Միացյալ Նահանգների զինված ուժերի թողած ռազմական սարքավորումները և սպառազինությունը՝ ընդհանուր մոտ 85 մլրդ դոլար արժողությամբ:

Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախկին նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ Կրտսերը:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների բնակչությունը 320 մլն է, ապա ստացվում է, որ երկրի յուրաքանչյուր բնակիչ «Թալիբանի» նպատակների համար հանգանակել է մոտ 265 դոլար:

Ըստ վերջին տեղեկությունների՝ «Թալիբան» ​​շարժումը մերժել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մարդասիրական գործողությունների համար «անվտանգ գոտի» ստեղծելու առաջարկը, հայտնում է DW-ն:

«Դրա անհրաժեշտությունը չկա: Աֆղանստանն անկախ երկիր է: Ցանկացած աֆղանստանցի օգոստոսի 31-ից հետո ցանկության դեպքում կկարողանա մեկնել արտերկիր: Ինչպես մյուս պետություններում, դրա համար կպահանջվեն համապատասխան փաստաթղթեր, մասնավորապես՝ անձնագիր և վիզա»:

Թալիբները հերքել են նաև այն պնդումները, թե ստեղծել են իրենց հակառակորդների սև ցուցակ, որում ներառված են այն քաղաքացիները, որոնք աշխատել են օտարերկրյա ուժերի կամ Քաբուլի վարչակազմի հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել