Հարավաֆրիկացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տեսակ, որը, հայտնվելուն պես, տարածվում է «բետա» և «դելտա» ամենավտանգավոր տեսակներին բնորոշ արագությամբ։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Հետազոտության արդյունքների համաձայն՝ մայիսին C.1.2 նոր շտամը կազմել է հաջորդականացված նմուշների 0.2%-ը, հունիսին `1.6%-ը, իսկ հուլիսին այս ցուցանիշը կազմել է 2%, ինչը նման է «բետա» և «դելտա» շտամների տարածման արագությանը։
Գիտնականները կարողացել են պարզել, որ նոր շտամի առաջացումը համեմատաբար արագ մուտացիայի արդյունք է։ Այս նոր տեսակի տարածման արագությունը 1.7 անգամ ավելի է, քան աշխարհում SARS-CoV-2 մուտացիայի արագությունը: