Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի երկու շարասյունների՝ մեկը Մատաղիս-Գետավան-Վանք երթուղով և մյուսը՝ հակառակ ուղղությամբ:
Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են աշխատանքները։
Օրվա ընթացքում 2 հեկտար տարածք, 2 կմ ճանապարհ մաքրվել է չպայթած զինամթերքից և պայթուցիկ առարկաներից, ստուգվել է 1 շենք:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից 2,264.5 հա տարածք, 678.3 կմ ճանապարհ, 1930 շենք մաքրվել է չպայթած զինամթերքից, 25.799 պայթուցիկ առարկա է հայտնաբերվել և վնասազերծվել: