Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կմասնակցի Կիևի նախաձեռնած «Ղրիմի հարթակ» ֆորումի առաջին հանդիպմանը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
«Արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն այցով կմեկնի Ուկրաինա ՝ մասնակցելու «Ղրիմի պլատֆորմի» գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2021 թվականի օգոստոսի 23-ին Կիեւում», – ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, ասված է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ղրիմի հարթակի» ծրագրվող ժողովին բարձրագույն եւ բարձր մակարդակով որոշ երկրների մասնակցությունը համարել է Ղրիմի թեմատիկային կոլեկտիվ Արեւմուտքի քաղաքականացված մոտեցման ապացույց: Նրա խոսքով ՝ Ռուսաստանը կարձանագրի այն երկրների դիրքորոշումը, որոնք կմասնակցեն համաժողովին և համապատասխան հետևություններ կանի։