Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կքննարկի Աֆղանստանի, Լիբիայի և այլ հարցեր: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:
«Այո, սա իմ հրաժեշտի այցն է: Ես շատ ուրախ եմ դրա համար: Ինչպես ճիշտ ասվեց, ոչ միայն հրաժեշտի այց, այլ նաև աշխատանքային: Մենք խոսելու բան ունենք», – ասել է նա Կրեմլում Պուտինի հետ երկխոսության ժամանակ:
Կանցլերն ընդգծել է, որ նա և Պուտինն ունեն տարբեր կարծիքների մի շարք հարցերի շուրջ, բայց այնուամենայնիվ լավ է, որ ունեն զրուցելու հնարավորություն:
Անգելա Մերկելը Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի նաև առևտրային հարաբերությունները Ռուսաստանի և Գերմանիայի միջև:
Հիշեցնենք, որ սա Մերկելի վերջին այցն էր Մոսկվա, այս կարգավիճակով: Սեպտեմբերին Գերմանիայում տեղի կունենան Բունդեսթագի ընտրություններ, որոնց նա չի մասնակցի: Մերկելն օգոստոսի 22 -ին կայցելի Կիև: