Թուրքիայի Անտառտնտեսության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ երկրի արևելյան հատվածում հրշեջ ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Be-200 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մարաշ (Քահրամանմարաշ) քաղաքում:
Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 7 հոգի, որից 5-ը՝ օտարերկրացի։ Նրանց ճակատագիրը դեռ հայտնի չէ: