Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը հասել է 40-ի

Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով առնվազն 40 մարդ է մահացել։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարական վարչությանը։

«Ջրհեղեղների հետևանքով զոհվել է 34 մարդ Կաստամոնում, 6 մարդ՝ Սինոփում։ 9 քաղաքացու բժշկական օգնություն է ցուցաբերվում հիվանդանոցներում։ Շարունակվում են Բարտինում անհետ կորած մարդու որոնումները»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հանրապետության իշխանությունները հայտնել էին երկրի հյուսիսում տարերային աղետների հետևանքով 31 հոգու մահվան մասին:

Օգոստոսի 11-ին հորդառատ անձրևները հեղեղումների պատճառ էին դարձել երկրի հյուսիսային մի շարք նահանգներում՝ Բարտինում, Սինոփում, Կաստամոնում: Քաղաքների փողոցներում ցեխային հոսանքներ են գոյացել։ Վնաս է հասցվել շենքերին, ավտոմեքենաներին ՝ ենթակառուցվածքին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել