Դատական և իրավական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը նախատեսում է փաստաբանական հմտությունների, ինչպես նաև փաստաբանի վարքագծի կանոնների թեմաներով փաստաբանների լիարժեք վերապատրաստման ապահովումը:
Ինչպես նշվում է հիշյալ ծրագրում, փաստաբանական գործունեության բնույթը պահանջում է փաստաբանների շարունակական վերապատրաստում: Փաստաբանների մասնագիտական գիտելիքների և հմտությունների բարձրացման նպատակով անհրաժեշտ է իրականացնել փաստաբանների վերապատրաստում փաստաբանների վարքագծի կանոնների և փաստաբանական հմտությունների թեմաներով:
Աղբյուրը` Իրավաբան․net
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: