Ջրհեղեղներ՝ Թուրքիայում. կա 9 զոհ

Թուրքիայում ջրհեղեղների և սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի: Հաղորդվում է, որ եւս մի մարդ անհետ կորել է, հայտնում է AP-ն:

Ջրհեղեղները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Թուրքիայի հարավ-արեւմուտքում հրշեջները փորձում են մարել Մուղլա նահանգում բռնկված անտառային հրդեհը: Հրդեհը, որը հինգշաբթի օրը հաջողվել է վերահսկել, հուլիսի 28-ից ի վեր Թուրքիայում բռնկված ավելի քան 200 անտառային հրդեհներից մեկն էր: Առնվազն ութ մարդ է զոհվել եւ անհամար կենդանիներ սատկել են, հազարավոր բնակիչներ ստիպված են եղել փախնել կրակից:

Կլիմայագետները նշում են, որ կասկած չկա, որ կլիմայի փոփոխությունն ավելի ծայրահեղ երեւույթների է հանգեցնում, ինչպիսիք են ջերմային ալիքները, երաշտները, անտառային հրդեհները, ջրհեղեղները եւ փոթորիկները: Սպասվում է, որ նման աղետներ ավելի հաճախ կլինեն մեր տաքացող մոլորակի վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել