Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ․ երրորդ փորձը

Ազգային ժողովի փոխնախագահի ընդդիմադիրների՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների թեկնածու Իշխան Սաղաթելյանն այսօր՝ օգոստոսի 6-ին, երրորդ անգամ առաջադրվելուց հետո ընտրվեց։

Քվեարկությանը 107 պատգամավորներից քվեարկությանը մասնկացել են 103-ը։ Երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 37։

Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն հայտնեց ընտրություններին մասնակցած, ինչպես նաև իրենց օգտին քվեարկած քաղաքացիներին։

«Իմ խիղճն ինձ թելադրում է, որ մտահոգ լինեմ երկրում ստեղծված իրավիճակով, չհամակերպվել այն վիճակին, որ գոյություն ունի և իմ համոզմունքն է, որ երկիրն ունի բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն։ Ես պատրաստ եմ լուրջ աշխատանքի, և ներկայացնելու եմ ժողովրդի ձայնը խորհրդարանում։ Շնորհակալություն»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել