Ֆրանսիայի և Ադրբեջանի առաջնորդներ Էմանուել Մակրոնը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածաշրջանային կայունության շահերից բխող համագործակցության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիայի և Ադրբեջանի առաջնորդները նշել են տարածաշրջանային կայունության հասնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի կարևորությունը:
Զզրույցի ընթացքում Մակրոնը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածության վերաբերյալ
«Նախագահները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և դժվարությունները, որոնք պետք է հաղթահարվեն նոյեմբերի 9 -ի (10) համաձայնության լույսի ներքո, որին աջակցում է Ֆրանսիան», – նշում են Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունից։
Ալիևի մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ Մակրոնն է զանգահարել Ալիևին:
«Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները հանգամանալից մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների և 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության վերաբերյալ, հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի մասին
Պետությունների ղեկավարները քննարկել են նաև ադրբեջանա-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր»,-նշված է Ալիևի աշխատակազմի հայտարարության մեջ: