Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդիր է դրել մարտական համապատասխանեցման բերել երկրի սահմանները։ Այս մասին ուրբաթ հայտնել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը Դոնեցկի մարզի Կրամատորսկում Անվտանգության խորհրդի արտագնա նիստից հետո։
Այս մասին հայտում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալույթունը։
«Նիստում «գաղտնի» ռեժիմով քննարկվել են պետական սահմանի պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության իրականացման առանձին հարցեր, ընդունվել է համապատասխան որոշում։ Կա խնդիր, որը դրել է նախագահը՝ մոտ ժամանակներս մեր բոլոր սահմանները մարտական համապատասխանեցման բերել», – ասել է Դանիլովը։
Ընդ որում, նա չի հստակեցրել նախագահի հանձնարարականի մանրամասները։