ԱՀԿ ղեկավարը կորոնավիրուսի նոր վտանգավոր շտամների առաջացում է կանխատեսում

Կորոնավիրուսային SARS-CoV-2 վարակը շարունակում է մուտացվել, ուստի պետք է սպասել նոր՝ առավել վտանգավոր տարբերակների՝ ի հավելումն այս խմբին դասվող «ալֆա», «բետա», «գամմա» և «դելտա» հիմնամանրէների:

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ժնևում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը:

«ԱՀԿ-ն նախազգուշացրել է, որ COVID-19 հիվանդության հարուցած վարակը կերպարանափոխվում է դրա մասին հայտնի դառնալու պահից սկսած, և այն շարունակում է փոփոխվել: Այդպիսով առաջացել է չորս նոր տարբերակ, և ավելի շատ կհայտնվի, քանի դեռ վարակը շարունակում է տարածվել», – ասել է ԱՀԿ ղեկավարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել