Վրաստանում սպանվել է ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բակիխանովը: Այս մասին հայտնում է «Ինֆոտեկա 24»-ը՝ հղում անելով բլոգեր Ալեքսանդր Լապշինին։
Ըստ լրատվականի՝ Բակիխանովին հրել են իր բնակարանի պատուհանից, որը նա վարձել էր Թբիլիսիում:
Լապշինն ասել է, որ ավելի վաղ ադրբեջանցի ընդդիմադիրը հետապնդումների էր ենթարկվել Ադրբեջանում: Նա ձերբակալվել է Բաքվում, որտեղ նրան դաժան ծեծի են ենթարկել ոստիկանները՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել բռնապետ Իլհամ Ալիևից՝ նախկինում իր հասցեին հնչեցրած քննադատության համար:
Փախչելով հետապնդումներից՝ Բակիխանովը գնացել է հարևան Վրաստան։ Բակիխանովին մահացած են գտել իր բնակարանի պատուհանների տակ:
Վրաստանի իրավապահ մարմինները հետաձգում են հետաքննությունը: Ենթադրություն կա, որ Ադրբեջանն ազդում է հետաքննության վրա, և սպանությունը կարող է որակվել որպես ինքնասպանություն: