Կորոնավիրուսի տարածումը վերջին մեկ ամսվա ընթացքում կրկնապատկվել է․ ԱՀԿ

Կորոնավիրուսի տարածումը վերջին մեկ ամսվա ընթացքում կրկնապատկվել է, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Անցյալ շաբաթ ԱՀԿ-ն հաղորդեց COVID-19- ի չորս միլիոն դեպքի մասին, և ներկայիս տեմպերով մենք ակնկալում ենք, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում վարակների ընդհանուր թիվը կգերազանցի 200 միլիոնը:»,- ասել է նա։

ԱՀԿ ղեկավարը նաև նշել է, որ կորոնավիրուսի դելտա շտամն արդեն հայտնաբերվել է 132 երկրներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել