Կոլումբիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի դելտա շտամով վարակման առաջին դեպքը

Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն հայտնել է երկրում կորոնավիրուսի դելտա շտամի առկայության մասին։

«Ռիա Նովոստիի» փոծանցմամբ՝ երկրի առողջապահության նախարարությունը հրապարակել է նախագահի հայտարարությունը:

«Առողջապահության ազգային ինստիտուտը հայտնաբերել է մեր երկրում դելտայի շտամի առկայության մեկ դեպք, որը գրանցվել է Կալի քաղաքում», – ասել է նախագահը:

Առողջապահության նախարարության տվյալներով ՝ համաճարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակի ավելի քան 4,7 միլիոն դեպք, մահացել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 118 հազար հիվանդ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել