Վրաստանում պատվաստվել է 1-ին երեխան

Վրաստանում 12-ամյա երեխան բացառության կարգով պատվաստվել է Pfizer պատվաստանյութով: Այս մասին տեղեկանում ենք «Ալիք Մեդիա»-ից:

Այս մասին ասել է Իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի անդամ Թեմուր Միկերաձեն:

Ըստ մասնագետի` երեխաների շրջանում կորոնավիրուսի տարածման հիմնական պատճառն այն է, որ նրանք պատկանում են չպատվաստված խմբին: Նա հույս ունի, որ համապատասխան պատվաստանյութի չափաբաժիններ ստանալուց հետո պատվաստումները կտարածվեն նաև  այս տարիքային խմբի վրա:

Նա  ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ մի շարք  երկրներում երեխաներն ակտիվորեն պատվաստվում են:  Մանկաբույժը հիշեցրել է, որ երեխաները համարվել են կորոնավիրուսի ակտիվ տարածողներ  այս փուլում, որպես չպատվաստվածներ, ամենախոցելի խումբն են: Վարակված 3000 հազար պացիենտից 300-ն անչափահաս է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել