Վրաստանում մեկ օրում 26 մարդ է մահացել կորոնավիրուսից

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Հուլիսի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 415 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 393 360 է:

Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Նախօրեին կատարվել է 37 627 թեստ, որից 21 135-ը՝ հակամարմինների, 16 492-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 943 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 368 073 մարդ:

Երկրում վարակից մահացել է ևս 26 մարդ, ընդհանուր՝ 5 618:

Դրականության օրական ցուցանիշը կազմում՝ 6,42%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 5,03%, վերջին 7 օրվանը՝ 5.53%:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել