Դիմում ենք իշխանությանը` թույլ չտալ, այսպես կոչված «Պրայդի» անցկացումը․ Վիրահայոց թեմ

Վիրահայոց թեմը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Վերջին շաբաթվա ընթացքում լգբտ պրայդի կապակցությամբ Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունները մտահոգում են նաև Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմին: Այդ կապակցությամբ Վիրահայոց թեմը հանդես է գալիս հայտարարությամբ, որտեղ ասված է.

Դարեր շարունակ Վրաստանում իրար կողք-կողքի խաղաղ կյանքով ապրում են տարբեր կրոնի ներկայացուցիչ հավատացյալներ:

ժամանակակից իրատեսական կյանքը, ձեռք բերած մեծ նվաճումների հետ միասին, ձևավորեց նաև այնպիսի գաղափարախոսություն, որը հաճախ կոպիտ ձևով և անընդունելի քարոզչությամբ առաջարկում է փոխել դարերի ընթացքում ստեղծված և պահպանված արժեքները, ոչնորմալ երևույթները հայտարարել նորմալ և դարձնել ընդունելի:

Վիրահայոց թեմը հանդես է գալիս հայտարարությամբ այն մասին, որ մեզ համար անչափ կարևոր է ազատությունը, մենք հարգում ենք անձի դրսևորման և արտահայտման ազատությունը, սակայն, երբ խոսքը վերաբերում է, այսպես ասած, լգբտ+ պրայդի անցկացմանը, ապա այս պարագայում գործ ունենք ոչ թե արտահայտվելու հանգամանքի, այլ որոշակի խմբի կողմից սեփական ինտիմ կյանքի հրապարակավ քարոզչության և ուրիշների գլխին այն փաթաթելու հետ: Այն, ինչ պլանավորում են, այսպես կոչված «Պրայդի» կազմակերպիչները, անհամատեղելի է մեր բարոյականությանը և հակասության մեջ է մտնում համատեղ գոյակցությամբ ձևավորված արժեքների հետ:

Վիրահայոց թեմը դեմ է անբարոյականությունը որպես բարոյականություն ճանաչելու փորձերին:

Ավելացնենք նաև այն, որ Վրաստանում լգբտ անձինք իրենց ապրելակերպի պատճառով երբեք չեն ենթարկվել հետապնդումների: Իսկ նման «պրայդները» նպատակաուղղված են ոչ թե լգբտ+ անձանց իրավունքների պաշտպանությանը, այլ սպասարկում են կազմակերպիչների փոքր խմբի ֆինանսական շահերին: Վերջիններս իրենց նպատակին հասնելու համար չեն խուսափում այս հարցի շուրջ արհեստական ճգնաժամ ստեղծելուց և հասարակությունում հակասություն հրահրելուց: Նրանք առանձնացնում և հասարակությանը հակադրում են նշված կողմնորոշման անձանց և, այսպիսի ակտիվությունների վնասարար ազդեցությամբ սպառնալիք են ստեղծում ապագա սերունդներին:

Ուստի դիմում ենք իշխանությանը թույլ չտալ, այսպես կոչված «Պրայդի» անցկացումը, իսկ միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին կոչ ենք անում այս միջոցառմանը իրենց աջակցությամբ չհիասթափեցնեն Վրաստանի բնակչությանը Վրաստանի արևմտյան կողմնորոշման հետ կապված մեծ հույսից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել