«Ուրալյան ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռները հուլիսի 8-ից ուղիղ թռիչքներ են սկսում Նալչիկի (Կաբարդինո-Բալկարիա) եւ Երեւանի միջեւ:
Այս մասին, ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, հայտնել է Նալչիկի օդանավակայանի ներկայացուցիչ Իսլամ Շոմախովը:
Թռիչքները կիրականացվեն հինգշաբթի օրերին:
Հաղորդվում է նաեւ, որ չվերթները կիրականացվեն Airbus A320 ինքնաթիռներով: