Թբիլիսիում բողոքի ցույցի ընթացքում ավելի քան 50 լրագրող է վիրավորվել

Ավելի քան 50 լրագրող վիրավորվել է Թբիլիսիում ԼԳԲՏ երթի հակառակորդների ցույցի ժամանակ, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հաղորդել է Վրաստանի ՆԳ նախարարությունը:

«55 մարդու նկատմամբ կիրառված բռնության դեպքեր են գրանցվել, այդ թվում ՝ տարբեր լրատվամիջոցների 53 ներկայացուցիչների նկատմամբ», – ասված է հայտարարության մեջ:

Վարչությունը հավելել է, որ վարչական իրավախախտումների համար 8 մարդ է բերման ենթարկվել:

Նշենք, որ հուլիսի 1-ին Թբիլիսիում սկսվեց Արժանապատվության շաբաթը, որի ընթացքում ԼԳԲՏ համայնքի անդամները մի շարք միջոցառումներ անցկացրեցին: Եզրափակիչ «Արժանապատվության երթը» պետք է տեղի ունենար երկուշաբթի, Մոսկվայի ժամանակով 17: 00-ին: Առավոտյան երթի մասնակիցների հակառակորդները սկսել են բողոքի ակցիա իրականացնել ՝ շրջափակելով կենտրոնական Ռուսթավելի պողոտան:

Ավելի ուշ «Արժանապատվության երթի» կազմակերպիչները հայտարարեցին, որ երթը չեղյալ է հայտարարվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել