Բաթումիում հաշմանդամություն ունեցող անձանց համար լողափ է բացվել

Բաթումիում բացվում է ևս մեկ լողափ ՝ հարմարեցված հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին: Այն գտնվում է Գրիբոյեդով փողոցից ելքին ուղղահայաց:

Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Ըստ Բաթումի բուլվարի ղեկավարության, լողափում կա ցնցուղ, հանդերձարան, ինչպես նաև հարմարեցված արահետ, որի երկայնքով հնարավոր է հատուկ անվասայլակներով իջնել ծով: Լողափում այդպիսի չորս սայլակ կա: Բացի այդ, հաշմանդամություն ունեցողներին օգնելու համար այստեղ կան աշխատակիցներ։

Լողալու հատուկ շարժական սարքավորումների օգտագործումն անվճար է:

Սա Բաթումիում հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված երկրորդ լողափն է: Մեկ այլ նման լողափ գտնվում է բուլվարի սկզբնամասում` «Հին նավ» ռեստորանի դիմացի տարածքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել