17-ամյա Վարոս Տերտերյանը խեղդվել է Վրաստանի Փարվանա լճում

Հուլիսի 2-ի երեկոյան փոկայեցի 17-ամյա Վարոս Տերտերյանը մի քանի ընկերների հետ հանգստի է եղել Վրաստանի Փարվանա լճի մոտ:

Այս մասին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասել է Փոկայի բնակիչներից մեկը:

Ըստ նրա` ժամը 23:00-ի սահմաններում երիտասարդը ջուրն է մտել` լողանալու, ու հոսանքն անմիջապես տարել է նրան` ընկերների աչքի առաջ: Տղաները փորձել են փրկել, բայց չի հաջողվել: Վարոսի մարմինը գտել են միայն լուսադեմին: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Ողբերգական դեպքի մանրամասները պարզվում են:

Ըստ լրատվականի զրուցակցի` Փարվանայի ջրում նման դեպք վերջին 2 տասնամյակում չի եղել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել