Կալիֆոռնիայի իշխանությունների մասնակցությամբ՝ Միացյալ Նահանգների ու Թուրքիայի՝ առևտրի ոլորտում գագաթնաժողովը չեղարկվել է Հայոց ցեղասպանության ժխտման պատճառով:
Այս մասին հայտնում է «The Sun»-ը։
Կալիֆոռնիայի ու Թուրքիայի բիզնես ղեկավարների, Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի միջև առևտրի ոլորտի քննարկումները չեղարկվել են երկու մասնակիցների կողմից 1915-ի Հայոց ցեղասպանության ժխտման մասին տեղեկությունից հետո:
Կալիֆոռնիայի փոխնահանգապետը հայտարարել է, որ գագաթնաժողովին մասնակցությունը հակասում է նահանգի՝ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ արժեքներին:
«Ես խորապես մտահոգված էի այն տեղեկությամբ, որ Միացյալ Նահանգների ու Թուրքիայի բիզնես ղեկավարների հանդիպմանը մասնակցում են Հայոց ցեղասպանությունը ժխտողներ: Այժմ և միշտ Կալիֆոռնիան ամուր կանգնած է դեռևս չպատժված հանցագործության հարցում ճշմարտության ու արդարադատության կողքին»,- ասել է Էլենի Կունալակիսը: