Ձերբակալված կամ կալանավորված անձի տեսակցությունը պաշտպանի հետ

Ձերբակալված և կալանավորված անձանց ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը, ձերբակալման արձանագրությունը կամ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը հայտարարելու պահից նրանց տրամադրվում են առանձին, անարգել տեսակցություններ պաշտպանի հետ` առանց քանակի և տևողության սահմանափակման, իսկ օրինական ներկայացուցչի հետ` քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Տեսակցությունները տրամադրվում են գործին որպես պաշտպան մասնակցող փաստաբանի հետ` անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև փաստաբանների միության կողմից տրված` իր` փաստաբան լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում:

Ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունը պաշտպանի հետ տրամադրվում է այնպիսի պայմաններում, որոնցում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողները նրանց կարողանան տեսնել, բայց չկարողանան լսել:

Ձերբակալված կամ կալանավորված անձը, իսկ ձերբակալված կամ կալանավորված անձի համաձայնության դեպքում, նաև նրա պաշտպանը իրավունք ունեն պահանջելու անցկացնել դատաբժշկական հետազոտություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել