Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է «Sputnik V»- ով: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:
«Մեր զինված ուժերը պատվաստվում են Sputnik V- ով, և ես դեռ Գերագույն գլխավոր հրամանատարն եմ», – ասել է նա:
Նախագահը նշել է, որ իր պատվաստման ժամանակ երկու դեղամիջոց էր գտնվում քաղաքացիական շրջանառության մեջ` «Սպուտնիկ V»-ն և «ԷպիՎակԿորոնա»-ն և շեշտել, որ երկու դեղամիջոցներն էլ լավն են:
Վլադիմիր Պուտինն ասել է, որ ինքը բժիշկների հետ անգամ չի խորհդակցել, պարզապես նայել է, թե ինչպես են իրենց զգում իր շրջապատում պատվաստված մարդիկ: