Այսօր՝ հունիսի 29-ին, Չեխիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «լամբդա» շտամով վարակման առաջին դեպքը։
«Երեքշաբթի հանրապետության լաբորատորիաներում հաստատվել է կորոնավիրուսի հնդկական «դելտա» շտամով վարակման 120 դեպք:
Հաստատված են նաև բրազիլական «գամմա» շտամի 21 դեպքեր, և 65 դեպք աֆրիկյան «բետա»շտամով վարակման: Բացի այդ՝ Կենտրոնական Բոհեմի շրջանում գրանցվել է «լամբդա» կորոնավիրուսի լատինաամերիկյան շտամ », – ասված է Առողջապահության պետական ինստիտուտի զեկույցում:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի բրիտանական տարբերակը ներկայումս գերակշռում է Չեխիայում, հայտնել է ինստիտուտը:
Նոր կորոնավիրուսով հիվանդների մեկ երրորդը գտնվում է Պրահայում: