Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում կառավարությանը զերծ մնալ Ադրբեջան մեկնելուց՝ հաղթանակի դեպքում

Հունիսի 22-ին Նիդերլանդների վարչապետի հետ առաջիկա ԵՄ գագաթաժողովի շուրջ քննարկումների արդյունքում երկրի խորհրդարանն այսօր բանաձև է ընդունել, որով կոչ է անում կառավարությանն Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը Նիդերլանդների հավաքականի հերթական հաղթանակի դեպքում Բաքվում հաջորդ խաղի անցկացման պարագայում զերծ մնալ Ադրբեջան մեկնելուց՝ ի նշան Ադրբեջանի իշխանությունների կողմից զինադադարի ռեժիմի խախտման, հայ ռազմագերիներին հայրենադարձելու հրաժարումի և Բաքվում հայ զոհված զինվորների սաղավարտներով «ռազմական ավարի» պուրակի բացման անընդունելության։
Բանաձևում մասնավորապես ասվում է.

«Պալատը,

Լսելով քննարկումները,

Արձանագրելով, որ ի խախտումն Լեռնային Ղարաբաղում 2020թ. քառասնօրյա պատերազմում զինադադարի համաձայնության և միջազգային իրավունքի, դեռևս 200-ից ավել հայ ռազմագերիներ են պահվում Բաքվում, որտեղ նաև բացվել է զոհված հայ զինվորների սաղավարտներով «ռազմական ավարի» պուրակ։

Ի նկատի ունենալով ռազմաքաղաքական իրավիճակը, կոչ է անում կառավարությանը՝ Բաքու չուղարկել կառավարական պատվիրակություն, այն պարագայում, եթե Նիդերլանդների հավաքականը խաղ անցկացնի Բաքվում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել