Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում և դաշինքի շտաբի ղեկավարների տներում խուզարկություններ են անցկացվել:
Իրավաբան.net-ի հետ զրույցում «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտնեց, որ նրանց տները խուզարկել են քվեաթերթիկ տպելու փաստեր գտնելու համար:
«ՀՀ-ում երկու գործարան կար, որ կարող էր քվեաթերթիկ տպել, այդ գործարաններից ոչ մեկը Սյունիքում չի, ոչ էլ առավել ևս «Հայաստան» դաշինքի շտաբում և դա գիտեն իրավապահները: Հետևաբար որոնողական, խուզարկության արդյունքները ոչ մի արդյունք չտվեցին»,-նշեց նա:
Նրա խոսքով՝ այդ հիմքով չէր կարող որևէ խնդիր լինել: