Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան իրենից կախված ամեն ինչ կանի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости–ից:
«Ես կոչ եմ անում Երևանին օգտվել տարածաշրջանում համագործակցության հնարավորություններից` 6 պլատֆորմի շրջանակներում (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Վրաստան, Ադրբեջան և Հայաստան)»,-նշել է Թուրքիայի նախագահը Շուշի կատարած այցի ժամանակ:
Շուշիում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրման արարողությունը, ստորագրվել է Շուշիի հռչակագիրը: