Հունիսի 20-ին կկայանան Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրությունները։
Երևանի քաղաքապետարանից Իրավաբան․net-ը տեղեկանում է, որ ընտրությունների հենց հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, մայրաքաղաքում մի քանի հանրահավաքներ են սպասվում։
Այսպիսով․
Հունիսի 4-ին ՀՀ քաղաքացիներ Արմեն Խոջոյանի և Վահագն Հովակիմյանի (Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) կողմից ներկայացվել 1 իրազեկում՝ հունիսի 21-ին` ժ.10.00-22.00-ն, Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ։
Հովակիմյանի իրազեկման համաձայն՝ հավաքն անցկացվելու է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների հանրային ամփոփումն է սպասվում։ Նշվում է, որ հանրահավաքին մասնակցելու է 200 000 մարդ, օգտագործվելու են պաստառներ, բարձրախոսներ, նախատեսվում է ունենալ 100 կարգադրիչներ։
Նույն օրը, կրկին Արմեն Խոջոյանի և Վահագն Հովակիմյանի կողմից իրազեկումներ են ներկայացվել, որ հավաք են նախատեսում հունիսի 22-ին` ժ.10.00-22.00-ն, Հանրապետության հրապարակում՝ էլի 200 000 մարդկանց մասնակցությամբ։
Նույնաբովանդակ իրազեկում ներկայացվել է նաև հունիսի 23-ին, հունիսի 24-ին՝ ժ.10.00-22.00-ը հավաք անցկացնելու մասին։
Նույն պայմաններով հավաք անցկացնելու համար Արմեն Խոջոյանն ու Վահագն Հովակիմյանը իրազեկում են ներկայացրել նաև հունիսի 21-24-ին արդեն Ազատության հրապարակում հավաք անցկացնելու համար։
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 09.06.2021 թվականի որոշմամբ ի գիտություն են ընդունվել միայն Հանրապետության հրապարակում անցկացվելիք հավաքները։
Հունիսի 4-ին ՀՀ քաղաքացի Արամ Վարդևանյանի կողմից (ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավոր «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ) ներկայացվել է իրազեկում՝ հունիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին` ժ.00.00-23.00-ն, Ազատության հրապարակում հավաքներ և Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Կորյունի փողոց-Նալբանդյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթեր անցկացնելու վերաբերյալ։
Նշվում է, որ շուրջ 25 000 մարդկանց մասնակցություն է սպասվում։
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 09.06.2021թ. որոշմամբ սահմանվել է սահմանափակում ՀՀ քաղաքացի Արամ Վարդևանյանի կողմից հունիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին՝ ժ.00.00-23.00 Ազատության հրապարակում նախատեսված հավաքների վայրի նկատմամբ՝ առաջարկելով հավաքներն անցկացնել Սասունցի Դավթի արձանին հարող հրապարակում՝ իրազեկման մեջ նշված օրերին և ժամերին: