Բայդենն ու Էրդողանը կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ինչպես նաև նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը անհամբեր սպասում են ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների «ամբողջական սպեկտրը» ուսումնասիրելու հնարավորությանը հունիսի կեսերին երկու առաջնորդների հանդիպման ժամանակ: Այս մասին Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասաց. «Նախագահ Բայդենը շատ լավ գիտի նախագահ Էրդողանին, և երկու ղեկավարները միասին շատ ժամանակ են անցկացրել: Բայդենը և Էրդողանը սպասում են հարաբերությունների բոլոր ասպեկտները քննարկելուն»։

Խորհրդականը նշեց, որ հանդիպումը նախատեսվում է անցկացնել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, Բրյուսելում։ Հանդիպումը երկկողմ հարաբերությունների «վերանայման» գործնական հնարավորություն է ստեղծում:

Սալիվանն ասաց, որ ղեկավարները կքննարկեն իրավիճակը Արևելյան Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրանում, Լեռնային Ղարաբաղում և «այն դերը, որը Թուրքիան կխաղա ապագայում Աֆղանստանի հետ բանակցություններում»:

Նա հավելեց, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի ղեկավարները կքննարկեն նաև թեմաներ, որոնց շուրջ նրանք տարբեր տեսակետներ ունեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել