«Գոհ եղիր, որ այդ 700 հազար դրամը ստացել ես». սպանված սպայի ընտանիքը չի ստացել հասանելիք պետական աջակցությունը

Մարտական հերթապահության ժամանակ սպանված սպայի՝ Վահե Մկրտչյանի ընտանիքը 6 ամսվա ընթացքում չի ստացել հասանելիք պետական աջակցությունը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Վիրաբյանն: Սպայի կինըմի քանի անգամ կապ է հաստատել Պաշտպանության նախարարության հետ և լսել է հեգնական պատասխաններ:

«Նրան անգամ ասել են՝ գոհ եղիր, որ այդ 700 հազար դրամը ստացել ես: Միայն դուք չեք և ձեր խնդիրը չէ»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ Վահե Մկրտչյանը սպանվել է զինադադարից հետո՝ նոյեմբերի 29-ին, քանի որ գործը նախաքննության փուլում է՝ փաստաբանն այլ մանրամասներ չներկայացրեց:

Լուսինե Վիրաբյանը նշում է, որ յուրաքանչյուր անգամ հարցը բարձրացնելիս ստանում են վիրավորական պատասխաններ ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության աշխատակիցների կողմից. «Բարոյականության սահմանները վաղուց անցել են»:

«Նման վերաբերմունքը սպայի և սպայի ընտանիքի նկատմամբ անթույլատրելի է, նրանք 2 անչափահաս երեխա ունեն»,-ասաց փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել