Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները Կիրանցում են

Տավուշի մարզի Կիրանց բնակավայր են գնացել նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը։

Լրագրողների հետ զրույցում Վրթանես Սրբազանն ասաց, որ փոթորկալից կյանքի միջով ենք հիմա անցնում, որ ակամայից դեռ կենդանի են այն մարդիկ, ովքեր ականատեսն են եղել և լավ գիտեն պատմությունը՝ ում ձեռքով խորհրդային ժամանակաշրջանում Արցախը դարձավ ադրբեջանական մաս․ մի մարդու շնորհիվ՝ ի դեմ Ստալինի։

«Ես խնդրում եմ՝ մարդիկ համամետական դնեն երկու անձերի միջև և կտեսնեն, որ չի կարելի Հայաստան աշխարհի անբաժան մասը՝ լուսավոր Արցախը, վերցնել և տալ։ Նույն ձեռագիրը շարունակվում է նաև այս տարածաշրջանում։ Մենք պետք է մեր ամբողջ ներուժն օգտագործենք այս նպատակներն ի չիք դարձնելու, չեզոքացնելու»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել