3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել

Տեղեկություններ են տարածվել, որ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել, կան զոհեր և վիրավորներ։

Iravaban.net-ին ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց․ «Նախնական տվյալներով՝ կա 3 զոհ, 6 վիրավոր։ Մնացած տվյալները ճշտվում են»։

Փրկարար ծառայությունից հայտնեցին՝ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Ապրիլի 27-ին՝ ժամը 17:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկական մարտական հաշվարկներ:

Ըստ նախնական տվյալների կա երեք զոհ և վեց տուժած: Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել