«Մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Արդբեջանից, որպես փաստարկ, որ ՀՀ-ն ագրեսոր պետություն է»․ Նիկոլ Փաշինյան

Քաղաքացու օրվա առթիվ Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում Նիկոլ Փաշինյանը «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսության ժամանակ նշեց․

«Հասկանում ենք, որ եթե պետության կարևոր նախապայմաններից մեկը քաղաքացին է, երկրորդը տարածքն է և տարածքային ամբողջականությունը։ Ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականություն։  Նշանակում է տվյալ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածք, որովհետև տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված»:

Նա նաև անդրադարձավ Տավուշի չորս գյուղերի հարցին․ «Վերջերս մի տեղ, երբ խոսում էինք, փակ խոսակցություն էր, ես ճանապարհին մտածում էի՝ այս նախադասությունը պիտի ասեմ այսօր, թե ոչ։ Քննարկում էր կուսակցական ֆորմատում, հարց են հնչեցնում՝ ինչո՞ւ եք չորս գյուղը տալիս Ադրբեջանին, ես ասում եմ՝ մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Արդբեջանից՝ որպես փաստարկ, որ ՀՀ-ն ագրեսոր պետություն է, որպես փաստարկ՝ Հայաստանի դեմ ագրեսիվ քաղաքականություն վարելու, այն ըմբռնմամբ , որ այդ ագրեսիվ քաղաքականության մեջ կարող են շահագրգռված լինել ոչ միայն նրանք, ում մենք ընկալում ենք որպես թշնամի, այլւ նրանք, ում մենք համարել, համարում ենք կամ կհամարենք բարեկամ, որովհետև սա մեր քաղաքական հասունության շատ կարևոր պահն է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել