Եվրամիությունն ակնկալում է, որ երկու կողմերն էլ համագործակցեն ոչ միայն գերեվարվածների վերադարձի, այլ նաև այլ կարևոր հումանիտար հարցերի շուրջ

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ջոզեֆ Բորելի անունից Եվրախորհրդարանի քննարկումներում ելույթ է հնչեցվել․

«Հավասարության հարցերով հանձնակատար Հելենա Դալիի խոսքը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտությունից հետո ռազմագերիների վերաբերյալ․

Շնորհակալություն տիկին Նախագահ և շնորհակալություն Եվրախորհրդարանի անդամներին՝ 2020թ. ռազմական գործողություններից հետո ռազմագերիների և այլ գերեվարված անձանց վերաբերյալ հարցը բարձրացնելու համար

Մենք ի գիտություն ենք ընդունել այս պալատի ավելի քան 120 անդամների նամակը՝ նույն խնդրի վերաբերյալ:

Եվրամիությունը հստակ դիրքորոշում է որդեգրել. մենք երկու կողմերին էլ բազմիցս կոչ ենք արել ամբողջությամբ կյանքի կոչել հրադադարի մասին համաձայնագիրը: Նաև կոչ ենք արել նրանց փոխանակել ռազմագերիներին և ազատել մնացած բոլոր գերեվարված անձանց՝ անկախ նրանց գերեվարման հանգամանքներից, համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի և հրադադարի մասին համաձայնագրի:

Բոլոր ձերբակալված հայերի ազատ արձակումը կարևոր է վստահության և հավատի ամրապնդման համար և դա կարևոր քաղաքական ժեստ կլինի: Մենք ողջունեցինք հունվարի 29-ին հինգ և մայիսի 4-ին երեք հայ կալանավորվածների ազատ արձակումը: Պնդում ենք, որ բոլոր մնացած գերեվարվածները առանց հապաղման ազատ արձակվեն:

Եվրամիությունն ակնկալում է, որ երկու կողմերն էլ համագործակցեն ոչ միայն գերեվարվածների վերադարձի, այլ նաև այլ կարևոր հումանիտար հարցերի շուրջ: Անհայտ կորածների աճյունների վերականգնումը և վերադարձըը պետք է շարունակվեն: Անհրաժեշտ են անհետաձգելի և վճռական քայլեր մարդասիրական ականազերծման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ, ներառյալ ականապատ դաշտերի ցանկացած մատչելի քարտեզի փոխանակումը հակամարտության արդյունքում ավերված տարածքներ վերադառնալու հնարավորություն ընձեռելու համար: Լարվածությունը մեղմելու և հասարակությանը հնարավորություն ընձեռելու դեպի նորմալացում առաջընթաց ապահովելու համար․ կարևոր է նաև զերծ մնալ հասարակությունը բորբոքող հռետորաբանությունից:

Եվրամիությունը կոչ է անում պատասխանատվություն կրել միջազգային մարդասիրական իրավունքի ցանկացած խախտման համար: Գերիների խոշտանգումների, վատ վերաբերմունքի կամ մահապատժի և ցանկացած այլ ռազմական հանցագործությունների մասին մեղադրանքները, որոնք կարող են կատարված լինել վերջին ռազմական գործողությունների ընթացքում, պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն: Եվրամիությունը պատրաստ է նպաստել միջազգային և անկախ արդարադատության մեխանիզմներին և աջակցել նման բողոքների անկախ քննությանը:

Ռազմական գործողությունների դադարեցումը և անհապաղ մարդասիրական խնդիրների լուծումը միայն առաջին քայլն է` Լեռնային Ղարաբաղի տևական հակամարտության ավարտի համար:

Ռազմական գործողությունների դադարեցումը և մի շարք հրատապ հումանիտար խնդիրների լուծումը Լեռնային  Ղարաբաղի երկարատև հակամարտության լուծմաննը ուղղված ընդամենը առաջին քայլն է:

Բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման համար նոր ջանքեր են անհրաժեշտ: Եվրամիությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ նրա համանախագահների գլխավորությամբ: Եվ մենք պատրաստ ենք նպաստել կայուն և համապարփակ կարգավորման ձևավորմանը, այդ թվում` կայունացման և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների միջոցով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել