Ոստիկանությունը, կոշտ ուժ կիրառելով, Ազատության հրապարակից բերման է ենթարկել նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին․ Ռուբեն Մելիքյան

Ոստիկանությունը քիչ առաջ բերման է ենթարկել նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Քիչ առաջ ոստիկանությունը, կոշտ ուժ կիրառելով, Ազատության հրապարակից բերման ենթարկեց ՀՀ երրորդ վարչապետ Խոսրով Հարությունյանին»,– գրել է նա։

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ Խոսրով Հարությունյանը հրավիրված էր Հրանտ Բագրատյանի և մի շարք այլ հանրային քաղաքական գործիչների կողմից հրավիրված հավաքին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել