Մեղրիի ճանապարհը երկկողմանի երթևեկելի է․ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ «Մեղրիի ՃՇՇՁ» ՍՊԸ-ի աշխատակիցների կողմից կատարված աշխատանքների շնորհիվ վերացվել են մայիսի 15-ին Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 356+500 հատվածում (Մեղրիի լեռնանցք) տեղի ունեցած քարաթափման հետևանքները։ Նշված ճանապարհահատվածը մայիսի 17-ին երկկողմանի երթևեկելի է։

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 356+500 հատվածում (Մեղրիի լեռնանցք) տեղի էր ունեցել քարաթափում՝ 1000 խորանարդ մետր ծավալով, որի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել էր։ Ավելի ուշ երթևեկությունն իրականացվեց ճանապարհի կողմնային հատվածով և մեկ երթևեկելի մասով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել