Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը:
Լավրովի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները նախատեսված են մայիսի 11-ին ՝ այցի վերջին օրը:
Հիշեցնենք, որ Լավրովը մայիսի 5-6-ին աշխատանքային այցով Հայաստանում էր։
Այցի շրջանակներում նա հանդիպել է ինչպես ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, այնպես էլ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ։